Ընտանեկան բռնության զոհերը կարող են ապաստան խնդրել ԵՄ-ում
Եթե կանայք իրենց հայրենիքում ենթարկվում են գենդերային հիմքով ֆիզիկական կամ հոգեբանական բռնության, այդ թվում ընտանեկան բռնության, ապա կարող են ԵՄ-ում փախստականի կարգավիճակ ստանալ։ Հունվարի 16-ին նման որոշում է կայացրել Եվրամիության Արդարադատության դատարանը (EuGH):
DW-ի փոխանցմամբ, դատարանը քննել է Թուրքիայի՝ քրդական ծագմամբ քաղաքացի կնոջ դիմումը։ Ամուսնալուծված մուսուլմանուհին հայտարարել է, որ ընտանիքն է ստիպել ամուսնության հարցում, իսկ ամուսինը ծեծել ու սպառնացել է իրեն։ Եթե նա վերադառնար, ապա կյանքին վտանգ էր սպառնում։ Կինը Բուլղարիայում դիմել է միջազգային պաշտպանության օգնությանը։
«Այս գործը, ըստ էության, կապված է այսպես կոչված «պատվի սպանության» հետ, քննվել է Եվրոպական դատարանում։ Դատարանի որոշմամբ՝ փախստականի կարգավիճակը կիրառվում է, եթե անձը հետապնդվել է իր ռասայի, կրոնի, ազգության, քաղաքական կարծիքի կամ որոշակի սոցիալական խմբի պատկանելու պատճառով և դրա հետևանքով լքել է իր երկիրը։
Դատարանը պարզաբանել է, որ կանայք կարող են դիտարկվել որպես սոցիալական խումբ, և որոշել է՝ եթե նրանք իրենց երկրում «ենթարկվում են ֆիզիկական կամ հոգեբանական, ներառյալ սեռական և ընտանեկան բռնության իրենց սեռի պատճառով», կարող են փախստականի կարգավիճակ ստանալ։
Կանանց կարող են լրացուցիչ պաշտպանություն տրամադրել նույնիսկ այն դեպքում, երբ նրանք «չեն բավարարում փախստականի կարգավիճակ ստանալու պահանջներին»։ Սա վերաբերում է այն դեպքերին, երբ նրանք կանգնած են բռնության զոհ դառնալու, սպանվելու իրական վտանգի տակ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան