Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կհնչեն Պետերբուրգում՝ շրջափակման վերացման 80-ամյակի առիթով
Հունվարի 27-ին Սանկտ Պետերբուրգում՝ «Գազպրոմ Արենայի» բեմում կկայանա համերգ-ռեքվիեմ՝ նվիրված ֆաշիստական Գերմանիայի շրջափակումից Լենինգրադի լիակատար ազատագրման 80-ամյակին։
«Культура Петербурга» կայքը գրում է, որ ներկայացում-համերգը, որի գեղարվեստական և երաժշտական ղեկավարը Յուրի Բաշմետն էր, կուղեկցվի յուրահատուկ բեմադրական, լուսային և վիզուալ էֆեկտներով։
Երեկոյի ընթացքում կհնչեն նաև հանրահայտ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները;
«Ծրագրում կհնչեն ականավոր կոմպոզիտորների՝ Արամ Խաչատրյանի, Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործություններ, որոնց կյանքը կապված է եղել մեր քաղաքի հետ»,- նշված է կայքում:
1944 թվականի հունվարի 27-ին վերացվել է Լենինգրադի շրջափակումը, որը տևել է 3 տարի;
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին