ԵՄ ԱԳ նախարարներն կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերող հարցեր
ԵՄ արտգործնախարարների խորհուրդն այսօր կհանդիպի Բրյուսելում՝ քննարկելու օրակարգային մի շարք հարցեր, հիմնական կետերն են Ուկրաինայի իրադարձությունները և Իսրայելի ռազմական գործողությունը Համասի դեմ։
Ինտերֆաքսը գրում է, որ քննարկվող հարցերից է լինելու նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը:
«Միջազգային ընթացիկ իրադարձությունների բաժնի վերաբերյալ մտքերի փոխանակության ժամանակ խորհուրդը կլսի ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի զեկույցը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վիճակի վերաբերյալ»,- նշված է կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին