ԱԺ աշխատակիցները պարգևավճար կստանան
Այսօր ԱԺ նախագահի պաշոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել պարգևատրման գումարի բաշխման մասին։ Կարգադրությունը ստորագրված է այսօրվա ամսաթվով։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով` կարգադրում եմ.
1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման N 4 հավելվածի «ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» 1024 ծրագրի 11001 միջոցառման «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով Ազգային ժողովի աշխատակազմի 2024 թվականի համար նախատեսված պարգևատրման գումարը բաշխել Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների միջև յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 15 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան