
Արարատ Միրզոյանը հայաստանցի դիվանագետների հետ հանդիպել է Վիեննայում
Հունվարի 20-21-ը Վիեննայում արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում հավատարմագրված Հայաստանի դեսպանների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը։
Նախարարությունից հայտնում են՝ Միրզոյանի ելույթին հաջորդել է Հարավային Կովկասում առկա իրավիճակի, կայունության հաստատմանն ուղղված ջանքերի, խաղաղության օրակարգի, մարտահրավերների, ինչպես նաև ՀՀ երկկողմ և բազմակողմ օրակարգի ընդլայնման հեռանկարների քննարկումը։
Կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային թեմաներով: