Արսեն Ջուլֆալակյանը վերսկսել է կարիերան և փարիզյան մրցաշարում ներկայացրել է Արգենտինան
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը փոխել է մարզական քաղաքացիությունը։News-ի փոխանցմամբ՝ Փարիզում տեղի ունեցած Grand Prix de France Henri Deglane 2024 մրցաշարում Արսեն Ջուլֆալակյանը ներկայացրել է Արգենտինան եւ նվաճել է արծաթե մեդալ։
36-ամյա Արսեն Ջուլֆալակյանը կկարողանա 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել, եթե կմասնակցի փետրվարի 28-ից մարտի 1-ը Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում անցկացվելի Պանամերիկյան վարկանիշային մրցաշարին, հաղորդում է insidethegames.biz-ը։
Արսեն Ջուլֆալակյանը մարզական կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2021թ․ հուլիսին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան