Հայկական պատվիրակությունը մասնակցում է Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ միջեկեղեցական երկխոսությանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնում են.
«Սույն թվականի հունվարի 22-ին Հռոմում գումարվեց Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների պաշտոնական երկխոսության Միջազգային միացյալ աստվածաբանական հանձնախմբի 18-րդ լիագումար նիստը, որը նվիրված է Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների միջև պաշտոնական աստվածաբանական երկխոսության 20-ամյա հոբելյանին: Լիագումար նիստը տևելու է մինչև հունվարի 26-ը։
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հանձնախմբի լիագումար նիստին և հոբելյանական արարողություններին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իրենց մասնակցությունն են բերել հանձնախմբի անդամներ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն ու Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը»։
Հարակից հրապարակումներ`
- Գարեգին Երկրորդը Մայր Աթոռի աշխարհական աշխատակիցներին հորդորել է նույն ոգով շարունակել իրականացնել իրենց աշխատանքները
- Մայր Աթոռում կազմակերպվել է ամանորյա ընթրիք արցախցի ընտանիքների մասնակցությամբ
- Հերթական անգամ նկրտում եք ոտնձգություն կատարել Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ. Ասողիկ աբեղա Կարապետյան