«Գոյ» թատրոնը ևս երկու անվճար ներկայացում կխաղա
Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ներկայացրել է փետրվար ամսվա խաղացանկը, «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնից որևէ ներկայացում ներառված չէ այդ խաղացանկում։ Մինչդեռ՝ ԿԳՄՍ նախարարությունից, ԿԳՄՍ նախարար Ժաննա Աnդրեասյանը պնդում են՝ համաձայն կառավարության որոշման՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի վերամիավորման ակտը հունվարի 15-ին սահմանված կարգով ստորագրվել է։
«Սա Սունդուկյան թատրոնի փետրվար ամսվա խաղացանկն է ու չկա Գոյ թատրոնի ներկայացումները՝ սա ի՞նչ է նշանակում, որ Գոյ թատրոնը չի միացել Սունդուկյան թատրոնին...»,- գրված է «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով Սունդուկյան թատրոնի փետրվար ամսվա խաղացանկը։
Թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ նախարարության կողմից տեղեկատվություն է տարածվում, թե «Գոյ» թատրոնը միացել է Սունդուկյանի անվան թատրոնին, այնինչ դա այդպես չէ. «Դա փաստում է այն հանգամանքը, որ Սունդուկյանի անվան թատրոնը հրապարակել է իր խաղացանկը, որի մեջ չկա «Գոյ» թատոնից ոչ մի ներկայացում։ Դա փաստ է, որ, հետևաբար, «Գոյ» թատրոնը չի միացել Սունդուկյանի անվան թատրոնին, հետևաբար այդ լուրերը կեղծ են»։
Բացի այդ, նա մանրամասնեց, որ փոխանցման ակտը և միացման պայմանագիրը ստորագրվում է հետևյալ կերպ. «Միացման պայմանագիրը ստորագրում են կազմակերպության տնօրենները, իսկ փոխանցման ակտի դեպքում կազմվում է հանձնաժողով, այս դեպքում ներառված են ներկայացուցիչներ Սունդուկյանի անվան թատրոնից, նախարարությունից և մեր թատրոնից։ Հանձնաժողովի անդամները պետք է ստորագրեն այդ ակտը։ Ինչքան էլ ստորագրած լինեն մնացածը, մեր թատրոնից երկու հոգի չեն ստորագրել։ Բնականաբար, այն վավեր չէ, հետևաբար դրանից բխում է, որ այդ գործընթացն ավարտված չէ»։
Նշենք, որ «Գոյ» թատրոնն իր բեմում այս ամիս երկու անվճար ներկայացում է խաղացել՝ «Լոնդոն BLUES», «Եղիշե Չարենց «Քեֆս լավ ա՜...» ։ Երկու օրն էլ դահլիճը եղել է լեփ-լեցուն։
«Որոշեցինք այս ամիս մեր բոլոր ներկայացումները խաղալ անվճար։ Հանդիսատեսն այս ամբողջ ընթացքում եղավ թատրոնի կողքին, իսկ սա քաղաքի, հանդիսատեսի թատրոնն է, նրանք պայքարում են, որ թատրոնը լինի, չմիանա Սունդուկյանի անվան թատրոնին։ Ի շնորհակալություն այդ ամեն ինչի՝ որոշեցինք մեր ներկայացումները խաղալ անվճար»,- ասաց Ս. Արզումանյանը։
Նա տեղեկացրեց, որ դեռ երկու անվճար ներկայացում խաղալու են՝ հունվարի 25-ին «Գшրեգին Նժդեh․ իրական առասպել» փաստավավերագրական ներկայացումը, հունվարի 30-ին՝ «Օտարը»։
Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության որոշումը, որի համաձայն՝ թատրոնը պետք է լուծարվի և միանար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Դատարանի որոշում չկա, սակայն նախարարությունից հայտնում են, որ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Գոյ» թատրոնի միավորման ակտն արդեն ստորագրվել է։
Հարակից հրապարակումներ`
- Հանդիսատեսը ահա այսպես որոշում է, որ «Գոյ» թատրոնը պետք է լինի
- «Գոյ» և Սունդուկյանի թատրոնների միավորման փաստաթուղթը ստորագրվել է, այդ իմաստով քննարկման բան չունենք. Անդրեասյան
- Ժաննա Անդրեասյանը «Գոյ»-ի դերասաններին մեղադրեց մանիպուլյացիաների համար
- «Գոյ» թատրոն. ԿԳՄՍ նախարարության ջանքերով տարածած տեղեկությունը սուտ է
- «Գոյ» կենտրոնն անվստահություն է հայտնել նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանին
- Սունդուկյանի անվան թատրոնի և «Գոյ»-ի միավորման ակտը ստորագրվել է
- Այս իշխանությանը ծրագրած բերել են, որպեսզի քանդեն, ոչնչացնեն, ժողովրդին հեռացնեն իր մշակույթից. դերասան Արա Սարգսյան
- «Խաղաղության խաչմերուկը» պահանջում է Զանգեզուրից չխոսել. Գինոսյանը՝ «Գոյ» թատրոնի լուծարման մասին
- Այն երկրներում են թատրոն փակում, որտեղ ժողովրդավարություն չկա. Նորա Արմանի
- ԿԳՄՍՆ իրավունք չունի որշի՝ այս թատրոնը գոյություն ունենա, թե ոչ. Դերասանուհի Մարինե Պետրոսյան
- Սամվել Թոփալյան. Անգրագիտության մթնոլորտ է ու մարդիկ նման կրթությամբ որոշում են ինչ-որ մշակութային օջախի, դպրոցի ճակատագիր
- Իրենք ոչ մի բան մինչև այսօր չեն ստեղծել ու զբաղված են միայն քանդելով. «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ ԿԳՄՍՆ-ի մասին
- Մշակութային ջարդ է. «Գոյ» թատրոնի ռեժիսոր
- «Գոյ» թատրոնի գործունեությունը, որպես առանձին ՊՈԱԿ, չենք պատկերացնում. ԿԳՄՍ նախարար
- «Գոյ» թատրոնի անձնակազմը պահանջում է հանդիպում ԿԳՄՍ նախարար կամ փոխնախարարի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան