ԵԽԽՎ-ն նախատեսում է սահմանափակել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է սահմանափակել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ Բաքվի կողմից կազմակերպության սկզբունքները խախտելու համար։ Այս մասին Ստրասբուրգում «Եվրապեյսկայա պրավդա»-ի թղթակցին հայտնել են նման քայլի նախապատրաստմանը ծանոթ մի քանի աղբյուրներ։
ԵԽԽՎ նախագահական հանձնաժողովի մակարդակով արդեն իսկ կայացվել է Ադրբեջանի համար սահմանափակումներ նախաձեռնելու հիմնարար որոշում։ Կեսօրին՝ լիագումար նիստի մեկնարկին, պատգամավորները պաշտոնապես նախաձեռնում են այս ընթացակարգը, ամենայն հավանականությամբ՝ Գերմանիայի ներկայացուցչի պաշտոնական նախաձեռնությամբ։
«Երկրի դեմ դրված պաշտոնական պահանջը կլինի այն, որ ԵԽԽՎ դիտորդները չեն հրավիրվել փետրվարին կայանալիք Ադրբեջանի նախագահական ընտրություններին։ Նաև բողոք կա, որ Ադրբեջանը հրաժարվել է ԵԽԽՎ զեկուցողներին թույլ տալ մտնել Լաչինի միջանցք»,-ասվում է հրապարակման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին ընդունել է Փաշինյանը
- «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են ԵԽԽՎ պատվիրակության հետ
- ԵԽԽՎ համազեկուցողները մոնիթորինգային այցով կժամանեն Հայաստան, կհանդիպեն նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին