Զաքարիա Ծայրագույն վարդապետ. Ինքնությունից մեզ կտրելու գործընթացը ծրագրավորված և լայն թափով շարունակվում է
«Ինքնությունից մեզ կտրելու գործընթացը ծրագրավորված և լայն թափով շարունակվում է։ Հիմա էլ նոր բան են մոգոնել՝ ոչ թե ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, այլ ՀԱՅԱՍՏԱՆԻ»,- գրել է Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարությունն առաջարկին՝ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն»։
«Սա սոսկ բառերի փոփոխություն չի լինելու, այլ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ։ Լռության, անտարբերության, կեղծ հայրենասիրության այս մթնոլորտում ամեն ինչ էլ սպասելի է՝ զինանշանի, օրհներգի փոփոխություն և այլն։
Հավատացեք՝ սա էլ վերջը չէ․․․ ինչ էլ անեն, անմահ չեն, իսկ պատմության դատաստանն անողոք է»,- գրել է նա։
ՀԻշեցնենք, որ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվամբ։ Նման նախագիծ է շրջանառվել Իրավական նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում։
«Առարկան անվանելով տվյալ երկրի պատմություն՝ ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում տվյալ առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը, պատմությունը ներկայացվում է այդ երկրի՝ իբրև հավաքական և կազմակերպված հանրության հանդես գալու պատմություն։
Ուշագրավ է, որ այս պարագայում էլ պետության չգոյության ժամանակահատվածների ներկայացումը էապես տարբերվում է մեթոդաբանական մոտեցման տեսանկյունից՝ ի ցույց դնելով պետության գոյության կարևորությունը և սովորողների մոտ ձևավորելով սեփական երկրի շահերի իմացության և դրանց պաշտպանության անհրաժեշտ դիրքորոշումն ու արժեքները։ Մինչդեռ հայոց պատմություն անվանումը, որն ըստ էության հղում է առաջին հերթին մարդկանց պատմությանը, հնարավոր է դարձնում այդ պատմությունը նաև առանց պետության և պետականության՝ այսպիսով չնպաստելով հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը»,- նշված է հիմնավորման մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան