Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետության հարավային սահմանագոտի
ՀՀ ՊՆ-ից հայտնում են.
«Հունվարի 18-20-ը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետության հարավային սահմանագոտի։
Եռօրյա շրջայցի ընթացքում ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հանրապետության հարավային սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամիավորման հրամանատարական կազմի, զորամասերի սպայական կազմերի հետ։
Ամփոփելով անցած՝ 2023 թվականի ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքները՝ Էդվարդ Ասրյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել զորամասերի մարտական պատրաստականությունն ու մարտական հերթապահության կազմակերպման ուղղությամբ կատարվող աշխատանքները, նշել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա անելիքների վերաբերյալ»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԶՈւ առաջին ժամկետային կին զինծառայող Միլենա Ենոքյան
- Հատուկ տեխնիկայի միջոցով ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում միջդիրքային ճանապարհներին. ՊՆ
- ՀՀ ՊՆ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը առանձնազրույց է ունեցել ԱՄՆ ԶՈՒ միավորված շտաբների պետերի նախագահ Մարկ Միլլիի հետ
- Էդվարդ Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում