Թուրքիան վերջնագիր է ներկայացնում արևմտյան երկրների հետախուզական ծառայություններին
Արևմտյան հետախուզական կազմակերպություններն այլևս չեն կարողանա իրենց գործողություններն իրականացնել Թուրքիայում՝ առանց Անկարային համապատասխան տեղեկատվություն տրամադրելու։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է Hürriyet թերթը՝ հղում անելով անանուն դիվանագետին։
Պարբերականի սյունակագիր Ֆաթիհ Չեքիրգեն նշել է, որ նախկինում նման կազմակերպությունները կարող էին բիզնես անել Թուրքիայում, նրանց ինքնաթիռները կարող էին թռչել հանրապետություն, երկար ժամանակ մնալ այնտեղ և հեռանալ, սակայն ոչ մի տեղեկություն չէր տրամադրվում, թե ինչ է եղել ինքնաթիռում։
Հոդվածի հեղինակի խոսքով՝ թուրքական իշխանությունները, երկրի ազգային դիրքորոշմանը համապատասխան, հայտարարել են, որ օտարերկրյա ինքնաթիռների նման գործողություններ, ժամանումներ և մեկնումներ այլևս չեն կարող իրականացվել առանց Անկարային համապատասխան տեղեկատվություն տրամադրելու։
Թերթի աղբյուրը նշել է, որ արևմտյան հետախուզական ծառայությունները կոշտ են արձագանքել Թուրքիայի որոշմանը և լուրեր են տարածել, որ դա նշանակում է աջակցություն Իրանին, սակայն հանրապետությունը մնացել է իր սկզբունքային դիրքորոշման վրա։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան կանգնեցրել է հարավից հյուսիս Բոսֆորի նեղուցով նավերի տարանցումը
- Հայկական արտադրանք ներկայացվող տոմատի մածուկները ներկրվում են Թուրքիայից․ Հրաչ Բերբերյան
- Թուրքիան զսպվածության կոչ է անում Իրանին ու Պակիստանին