«Լազարևյան» ակումբ. Ադրբեջանի իշխանությունները շարունակում են մրցակցել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ
«Լազարևյան» ակումբն ու ԱՊՀ երկրների ինստիտուտը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2023 թ. դեկտոմբերի 30-ի հրամանագրի վերաբերյալ՝ ԶԼՄ-ների մեծ մասի լռության ֆոնին։ Հայտարության մեջ նշվում է, որ հրամանագիրը Մամեդ ԷՄին Ռասուլզադեի՝ «Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության հիմնադիրներից մեկի» 140-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման մասին է։
«Մեզ համար ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարության որոշումն ունի ցուցադրական բնույթ ու վկայում է երկակի ստանդարտների քաղաքականության մասին, որը վարում է Բաքուն՝ խեղաթյուրելով պատմական փաստերը։ Զայրույթով դատապարտելով և Հայաստանում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայոց ցեղասպանության դեմ պայքարի հերոս ճանաչված Գարեգին Նժդեհին ֆաշիստների հանցակից անվանելով՝ ադրբեջանցի քարոզիչները գովաբանում են Մամեդ Ռասուլզադեին՝ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ոխերիմ թշնամուն, ով հետևողականորեն համագործակցել է Պիլսուդսկու, Հիտլերի և ԽՍՀՄ ժողովուրդների հետպատերազմյան ամերիկամետ «Ստրուկների ազատագրման կոմիտեի» հետ Թուրքիայում, նրան հռչակում են «Ադրբեջանի հայր», ավելացրնում և երկրպագում են նրա հուշարձանները Ադրբեջանում և վերջին տասը տարվաընթացքում երկրորդ անգամ պետական մակարդակով նշում են նրա հոբելյանը։
Նացիստական բանակի կազմում ադրբեջանական լեգեոնի ստեղծողին հերոսացնելու այս կեղծ փորձը չափազանց տագնապալի է թվում։ Ցավոք, «հաղթանակների տոնի» տրամաբանության մեջ է տեղավորվում այն, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքից հայ բնակչության համընդհանուր արտագաղթի ֆոնին։
Մենք առաջին անգամը չէ, որ հայտարարում ենք, որ դրանով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են թշնամանք սերմանել և մրցակցել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ Անդրկովկասում պատմական հիշողությունը և ռուսական ազդեցությունը թոթափելու հարցում»,-ասված է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան