Վալերի Ծառուկյանը՝ Էդգար Սևիկյանի փոխարեն
Հայ կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը դարձել է «Նիժնի Նովգորոդ»-ի խաղացող։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Վալերի Ծառուկյանի նախորդ ակումբը եղել է Վլադիկավկազի «Ալանիան»։ Ֆուտբոլիստը երեքուկես տարվա պայմանագիր է կնքել «Նիժնի Նովգորոդի» հետ։
Վալերին ծնվել է Ստավրոպոլի երկրամասի Նովայա Դերևնյա գյուղում։
«Շատ ուրախ եմ, որ միացա իմ նոր թիմին։ Զգացմունքները միայն դրական են։ Ես միշտ երազել եմ խաղալ ՌՊԼ ակումբում, իսկ հիմա երազանքներս իրականություն են դարձել։ Անհամբեր սպասում եմ մրցաշրջանի երկրորդ հատվածի մեկնարկին։ Կփորձեմ օգուտ տալ թիմին և օգնել նրանց լուծել մրցաշրջանի համար դրված խնդիրները։ Ես հավատում եմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի»,- ասել է Վալերի Ծառուկյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը փոխել է ակումբային գրանցումը։ Նա հեռացել է «Նիժնի Նովգորոդից» և տեղափոխվել հունգարական «Ֆերենցվարոշ»։
Հարակից հրապարակումներ`
- «Ֆերենցվարոշ»-ից բացատրել է, թե ինչու են որոշել Սևիկյանին հրավիրել ակումբ
- Սևիկյանը կտեղափոխվի հունգարական ակումբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան