ԿԲ-ն գնում է պատմական Հայաստանի տարածքում շրջանառված թղթադրամներ, մետաղադրամներ
ՀՀ կենտրոնական բանկից հայտնում են.
ՀՀ կենտրոնական բանկն իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանցից գնում է դրամանիշեր (թղթադրամներ/մետաղադրամներ) և ֆինանսական փաստաթղթեր, որոնք տարբեր ժամանակահատվածներում շրջանառության մեջ են եղել պատմական Հայաստանի տարածքում:
ՀՀ կենտրոնական բանկը գնում է միայն այն դրամանիշերը և ֆինանսական փաստաթղթերը, որոնք ունեն բարձր աստիճանի պահպանվածություն և անհրաժեշտ են ՀՀ կենտրոնական բանկի դրամագիտական հավաքածուն համալրելու համար:
Դրամանիշերի և ֆինանսական փաստաթղթերի գնման նպատակով ՀՀ կենտրոնական բանկում ստեղծված է մասնագիտացված հանձնաժողով, որն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակում (Վազգեն Սարգսյան 6 հասցեով)։ Հանձնաժողովին դրամանիշերը և ֆինանսական փաստաթղթերը ներկայացնելու համար անհրաժեշտ է առաջարկվող նյութերի բարձր որակի լուսանկարները ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 010-592592 (ներքին՝ 0665) հեռախոսահամարով»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացին ԿԲ-ում հարձակվել է պետական պահպանության աշխատակիցների վրա
- ԿԲ-ն թույլ չի տա՝ դոլարի փոխարժեքի կտրուկ տատանումներ լինեն, 3.6 մլրդ դոլարի պահուստներ ունի. Սուրեն Պարսյան
- ԿԲ-ի տվյալներով Հայաստանում արտարժույթի փոխարժեքը շարունակում է բարձրանալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան