Մեգան Մարքլը և արքայազն Հարին դիմել են թագավորական ընտանիքի անդամներին
Դքսուհի Մեգան Մարքլը և արքայազն Հարին դիմել են թագավորական ընտանիքի անդամներին մի քանի օր անց այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել թագավոր Չարլզ III-ի և արքայադուստր Քեյթ Միդլթոնի առողջական խնդիրների մասին։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Mirror-ը՝ հղում անելով աղբյուրին։
Սասեքսի դուքսի և դքսուհուն մոտ կանգնած ինսայդերն ասել է, որ «Թագավոր Չարլզ III-ը և Ուելսի արքայադուստրը աջակցություն են ստացել արքայազն Հարրիից և Մեգանից»: Զույգը կապվել է թագավորական ընտանիքի անդամների հետ և փոխանցել «իրենց լավագույն ցանկությունները»։
Հունվարի 17-ին տեղեկություն էր հայտնվել, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը վիրահատության է ենթարկվել։ Նույն օրը հանրությանը հայտնի էր դարձել, որ Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը Լոնդոնի կլինիկաներից մեկում ենթարկվել է որովայնի պլանավորված վիրահատության։ Ըստ թագավորական ընտանիքի, վիրահատությունը լավ է անցել։ Քեյթ Միդլթոնն ապաքինվելու համար հիվանդանոցում կմնա 10-14 օր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան