Նարե Սոսեի հաղորդումից հետո գործընկերները նրա հետ կապ հաստատել չեն կարողացել
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը որևէ տեղեկություն չունի խմբակցության անդամ, առևանգման մասին հաղորդում ներկայացրած Նարինե Հայրապետաննի գտնվելու, նրա հետ կապված միջադեպի մասին։
«Գիտեմ այն, ինչ դուք»,-ասաց Փոստանջյանը՝ ավելացնելով, որ նրա հետ չի կարողացել կապ հաստատել։
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Armlur-ի հետ զրույցում նշել է. «Նարեն միջադեպից հետո մեզ պատմեց, որ ոստիկանությունն առգրավել է հեռախոսը, նրա հետ այս պահին չենք կարողանում կապ հաստատել, բայց մեր տեղեկություններով՝ ինքը Հայաստանում չէ, չգիտենք՝ ուր է, հավանաբար, սպառնալիքների ներքո է լքել երկիրը, այլ տարբերակ այս պահին չեմ պատկերացնում»։
Թևանյանի տեղեկություններով, առևանգած տղամարդը 60-65 տարեկան է եղել, բայց ինքը դեմքով չի ճանաչել:
Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ավելի վաղ հայտնել էր՝ առևանգիչներն, ըստ Նարինե Հայրապետյանի, ներկայացրել էին վերջինիս հասարակական-քաղաքական գործունեության վերաբերյալ պահանջներ եւ զգուշացումներ։
«Իրավապահներից պահանջում ենք օր առաջ բացահայտել դեպքը»,-նշել էր Սուքիասյանը։
Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ Ն. Հայրապետյանի առևանգման մասին հաղորդում են ստացել, ինչի առթիվ հունվարի 17-ին քրեական վարույթ է նախաձեռնվել՝ անձին մի խումբ անձանց կողմից առևանգելու հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 191 հոդվածի 2-րդ մասի 5 կետ):
«Իրականացվել են քննչական վարույթային գործողություններ՝ հաղորդման մեջ նշված տվյալները ստուգելու նպատակով։ Ոստիկանությանը տվել ենք համապատասխան հանձնարարություն՝ քննությանը հետաքրքրող որոշ տվյալներ պարզելու ուղղությամբ օպերատիվ-միջոցառումներ իրականացնելու և արդյունքները վարույթ իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ»,-ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Այլ մանրամասներ ՔԿ-ից չնշեցին՝ հիմնավորելով, որ դրանք նախաքննական գաղտնիք են հանդիսանում, դրանց մասին տեղեկություններ հրապարակելու համար խիստ վաղաժամ է։
ՔԿ-ում էլ Նարինե Հայրապետյանի գտնվելու վայրի կամ երկիրը լքելու մասին տեղեկություններ չունեն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին