Ռուս-թուրքական համատեղ նախագծերը վտանգված են փոխանցումների հետ կապված խնդրի պատճառվ
Մասնավոր սեկտորում ռուս-թուրքական համատեղ մի շարք նախագծեր վտանգված են վճարումների փոխանցումների շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ռուսական շուկա կոսմետիկա ու կենցաղային ապրանքներ արտահանող թուրքական ընկերություններից մեկի ղեկավարի խոսքը, որը ցանկացել է անանուն մնալ։
Ekonomim թերթն ավելի վաղ հայտնել էր, որ թուրք արտահանողները բախվել են բանկերի՝ Ռուսաստանից դրամային փոխանցումների արգելքի հետ։ փոխանցումները փաստացի դադարեցվել են հունվարի 1-ից։
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանն ասել է, որ դիվանգետները այս հարցով կապի մեջ են թուրքական իշխանությունների հետ։ Թուրքիայի պետական բանկերը սկսել են մասամբ իրականացնել փոխանցումներ ռուսաստանից, ըստ տեղեկությունների, մասնավոր բանկերի հետ խնդիրը կլուծվի մինչև հունվարի 25-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան