Վանդալիզմ՝ Արցախի Սպիտակ խաչ վանքում
Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի Հանրապետությունում շարունակվում է պետական մակարդակով իրականացվել հայկական մշակութային ժառանգության յուրացման քաղաքականությունը:
«Հայքի մշակույթի Օմբուդսմեն»-ն ահազանգում է, որ ամենօրյա պարբերականությամբ վանդալիզմի նոր դեպքեր ենք արձանագրում, այդ քաղաքականությունից զերծ չեն մնում նաև աղվանական ներկայացվող եկեղեցիներն ու խաչքարերը:
«Այսօր «Արարատ» տելեգրամյան ալիքը լուսանկար է հրապարակել, որտեղ հստակորեն երևում է Սպիտակ խաչ վանքում կատարված հերթական վանդալիզմը
Սպիտակ խաչ վանքը գտնվում է բռնազավթված Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքից հյուսիս-արևմուտք գտնվող Վանք գյուղում` մի բլրի վրա։
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով Արցախում ոչնչացնում է հայկական հետքը: Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելվում է մշակութային արժեքների գողությունը, կողոպուտի կամ ապօրինի յուրացման, ինչպես նաև՝ դրանց նկատմամբ վանդալիզմի ցանկացած գործողություն»,- նշում է «Հայքի մշակույթի Օմբուդսմեն»-ը։
Հարակից հրապարակումներ`
- Որևէ սկանդալ չի հասունանում Մարտունու բժշկական կենտրոնի վերաբերյալ. Անահիտ Ավանեսյան
- Պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ Ադրբեջանը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին վերածելու է մզկիթի
- Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացման դեմ պետական մակարդակով լուրջ հակազդեցություն չկա. Ավանեսով
- Ադրբեջանի համար ամենամեծ խնդիրներից մեկը հայերի պատմական ներկայությունն է արցախյան տարածքներում. Համլետ Պետրոսյան
- Ադրբեջանն Արցախում ոչնչացնելով հուշարձանները՝ խեղաթյուրում է Արցախի բնակավայրերի ինքնությունն ու ինքնատիպությունը. Ավանեսով
- Ադրբեջանը պետական մակարդակով Արցախում ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը. Հովիկ Ավանեսով
- Ադրբեջանի անպատժելիության հետևանքով ծնվեց հերթական նոր հանցագործությունը՝ Արցախի շրջափակումը. Ավանեսով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան