Տիգրան Ավինյանը խոսում է մոպեդներով շտապօգնության զանգերին արձագանքելու մասին
«Անկեղծ ասած ինձ համար տարօրինակ է, որ որևէ մեկը կարող է զանգահարել 1-03 և պատասխան չստանա։ Ինձ թվում է՝ նորմալ չէ, հետևապես այդտեղ անելիք ունենք»,-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանին հարցրեց, թե քանի զանգ է եղել, որ անպատասխան է թողնվել։
Վերջինս ասաց, որ նման վիճակագրություն չունեն։
«Մարդը եթե զանգում է 1-03՝ ամենյան հավանականությամբ կա հրատապություն, հետևապես մեր՝ 1-03-ի զանգերին պատասխանելու ծառայության որակն էականորեն պետք է բարելավենք։ եթե քաղաքապետարան՝ 1-05 են զամգում, չեն պատասխանում՝ մի 15-20 րոպե հետո քաղաքապետարանից հետ են զնգում էդ մարդուն։
1-03-ի դեպքում այդ տրամաբանությունը չի կարող գործել և պարտադիր պետք է ապահովենք 100% պատասխան մարդու զանգերին և այո՝ մոպեդներով կլինի, հավելյալ ավտոմեքենաներ կգրենք, ինչ որ պետք է կանենք, կվերապատրաստենք մարդկանց, բայց առաջնային այս զանգերի հատվածը կխնդրեմ, որ հաջորդ զեկույցին զեկուցեք, թե քանի տոկոս զանգերին չենք պատասխանում։ Եթե 100%-ով չեն պատասխանում՝ ինչ ենք անում, որ 100% դառնա»,-ասաց Տիգրան Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մի քիչ, որ կողքի հայացքով ես նայում՝ փինաչու գործ է արված. Տիգրան Ավինյան
- Ասում եմ՝ Մյասնիկյանի վրա ամեն անգամ տեսնում եմ սև ծուխ թողնող Hyundai-ներ. Տիգրան Ավինյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան