Ասում եմ՝ Մյասնիկյանի վրա ամեն անգամ տեսնում եմ սև ծուխ թողնող Hyundai-ներ. Տիգրան Ավինյան
«Պարո՛ն Հարությունյան, մենք ինչ-որ բան արեցինք էն հնամաշ Hyundai-ների երթուղային գծերի հետ կապված»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին հարցրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Հարությունյանը հայտնեց, որ հավանական է որ Էրեբունին Աջափնյակին միացնող 67րդ երթուղու ավտոբուսները փոխել նոր ներկրված շարժակազմերով։
«Ամեն դեպքում էս մեկը հասկացանք, կփոխենք, բայց ես ասում եմ՝ Մյասնիկյանի վրա ամեն անգամ տեսնում եմ սև ծուխ թողնող Hyundai-ները,-հայտարարեց Ավինյանը և առաջարկեց առաջին հերթին խնդիր հարուցող ավտոբուսները փոխել։
Վազգեն Հարությունյանն ասաց, որ այդ խնդրին կանդրադառնան նոր ավտոբուսներ ձեռք բերելու մրցույթին։
«Այո, այո գիտեմ, որ ավտոբուսների պակաս ուեննք, բայց ուզում եմ, որ այս խնդիրը մտքում պահեք»,-ասաց Ավինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան