Մի քիչ, որ կողքի հայացքով ես նայում՝ փինաչու գործ է արված. Տիգրան Ավինյան
«Մենք քննարկեցին և որոշեցիքն, որ Մաշտոցի պողոտայի այն հատվածներում, որտեղ պետք է լրացվի ծառերով, սոսիներով՝ տնկում ենք և այն բնաբաժակները, որոնք մոտ էին գտնվում ծառերին և նպատակահարմար չէր այնտեղ ևս մի սոսի տնկելը, պետք է փակվեն»,-Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանին հիշեցրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Մինչ այդ Գեղամյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթ Մաշտոցի պողոտայում 17 բնաբաժակ փակվել են և գույքագրվում են նորերը։
Ավինյանը հայտնեց, որ այդ ավելորդ բնաբաժակները պետք է փակվեն տվյալ մայթը սալապատած տոմետով կամ քարով։
«Հիմա, ինչո՞ւ ունենք բնաբաժակներ, որոնց մեջ տոմետ է խփած»,- հարցրեց Ավինյանը։
Գեղամյանը պատասխանեց, թե խոսել են Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ և քանի որ այդ բնաբաժակները հետագայում կարող են նորից բացվել և ծառեր տնկվել, այդ պատճառով նախընտրել են այդ տեսքով թողնել։
Ավինյանը Արմեն Բեգոյանին հարցրեց, թե արդյոք նպատակահարմար է, որ մեծ ծառերից 2-3 մետր հեռավորության վրա պահպանել բնաբաժակները, հետագայում՝ գալիք 10 տարվա համար ծառ տնկերու համար։
Բեգոյանը հայտնեց, որ այդ բնաբաժակներում հնարավոր չէ ծառ տնկել, քանի որ հաստաբուն սոսիներից 2-3 մետրի վրա են և եթե վերև նայեն կտեսնեն, որ ծառերի սաղարթներն արդեն իսկ փակել են տվյալ բնաբաժակի վերևի մասը, հետևաբար այդտեղ ծառը չի կարող աճել, դրա համար դրանք պետք է փակվեն, քանի որ հետագայում՝ 10-20 տարի հետո էլ հնարավոր չի լինի այդտեղ ծառ տնկել։
Հայտնելով, որ պետք է բնաբաժակ չունենալ այն հատվածում որտեղ չպետք է լինեն՝ Ավինյանը հայտարարեց, որ պետք է փակել այդ բնաբաժակները։
Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն էլ ասաց, որ նախորդ շաբաթվա համար արդեն շինբարեկարգմանը տվել է հանձնարարական և հարցը կլուծվի։
«Մի քիչ, որ կողքի հայացքով ես նայում՝ փինաչու գործ է արված, եզրաքարերով բնաբաժակն է, մեջը տոմետ է խփած, տգեղ է ուղղակի, էն էլ Մաշտոցի պողոտայի վրա»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ասում եմ՝ Մյասնիկյանի վրա ամեն անգամ տեսնում եմ սև ծուխ թողնող Hyundai-ներ. Տիգրան Ավինյան
- Հանգչես խաղաղությամբ, սիրելի՛ Ժիրայր.Տիգրան Ավինյան
- Հարց Ավինյանին՝ կարելի՞ է ասել, որ մենք էլ ենք թալիբների Աֆղանստանի ճանապարհով գնում. Կարեն Դոլուխանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան