Իտալիայում տեղի կունենա «Մեր ժամանակների մշակութային ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է․
«Հունվարի 23-ին, ժամը 19.00-ին, Պատգամավորների պալատի մամուլի սրահում տեղի կունենա «Մեր ժամանակների մշակութային ցեղասպանությունը։ Նախիջևան. հայկական մշակույթի և պատմության ոչնչացումը» գրքի շնորհանդեսը։ Անտոնիա Արսլանի և Ալդո Ֆերարիի այս գիրքը հրատարակվել է Guerini e Associati հրատարակչության կողմից (Միլան, 2023 թ.)։
Բանախոսներն են՝ գրող, էսսեիստ և գրքի խմբագիր Անտոնիա Արսլանը, Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջուլիո Չենտեմերոն, Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր և գրքի խմբագիր Ալդո Ֆերարին, Հռոմի Ռիսորջիմենտոյի կենտրոնական թանգարանի տնօրեն Մարկո Պիցոն»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին