Հրդեհի հետևանքով այրվել է Աբխազիայի ազգային պատկերասրահի 4000 աշխատանք
Սուխումում Կենտրոնական ցուցասրահի շենքում, որտեղ գտնվում է Ազգային պատկերասրահը, հրդեհ է բռնկվել։ Այրվել է մոտ 4 հազար նկար։ Այս մասին հաղորդում է Աբխազիայի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Կարելի է ասել, որ ամեն ինչ այրվել է։ Կենտրոնական ցուցասրահի շենքի երկրորդ հարկում գտնվում էին Ազգային պատկերասրահի ֆոնդերը՝ ավելի քան 4 հազար օրինակով, որոնց թվում են Ալեքսանդր Չաչբա-Շերվաշիձեի մինչև 300 աշխատանքները։ «Սա անուղղելի կորուստ է Աբխազիայի ազգային մշակույթի համար», - ասել է մշակույթի նախարարը
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, պատկերասրահում գտնվում է նաև նաև Վարվառա Բուբնովայի, Օլգա Բրենդելի և Աբխազիայի և Ռուսաստանի 19-րդ և 20-րդ դարերի այլ նկարիչների կտավները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան