Davidson Galleries-ում բռնկված հրդեհից տուժել են Պիկասոյի, Ռեմբրանդտի և Գոյայի աշխատանքները
ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում գտնվող Davidson պատկերասրահում բռնկված հրդեհը վնասել է նկարիչների, այդ թվում՝ Պաբլո Պիկասոյի, Ռեմբրանդի և Ֆրանցիսկո Գոյայի աշխատանքները:
artguide.com կայքը գրում է, որ հրդեհը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ պատկերասրահը պատրաստվում էր նոր տարածք տեղափոխվելու համար: Շենքին զգալի վնաս է հասցվել ոչ միայն հրդեհից, այլև ծխից։
«Ծուխը վնասել է արվեստի գործերը, և մենք այժմ գնահատում ենք վնասի չափը: Սակայն պարզվեց, որ այն այնքան էլ էական չէ, որքան ի սկզբանե սպասվում էր։ Մենք հուսով ենք, որ հնարավոր կլինի փրկել մեր ունեցվածքի մեծ մասը», - նշում են պատկերասրահից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան