Սիգի որսը կթույլատրվի միայն կառավարության համապատասխան որոշումից հետո․ ՇՄ խոսնակ
ՇՄ նախարարի մամուլի խոսնակ Անի Հակոբյանը գրում է․
«Լրատվադաշտի մեր գործընկերները հրապարակումներ են տարածում՝ դրանցով իսկ թյուրընկալումներ առաջացնելով քաղաքացիների մոտ։
Հարգելի գործընկերնե՛ր, սիգի որսի արգելքը ոչ թե երկարաձգվել է, այլ ՝ կթույլատրվի միայն կառավարության համապատասխան որոշումից հետո, ինչպես ԵՂԵԼ Է նախորդ բոլոր տարիներին։
Նոյեմբերի 15-ից Սևանա լճում արգելված է սիգի որսը մինչև արդյունագործական որսի չափաքանակների և ժամանակահատվածի հաստատումը։
2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված ամբողջ հանրապետության տարածքում իրականացվել են խստացված միջոցառումներ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան