Ալիևն ընդունել է Օվերչուկին
Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Ռուսաստանի փոխվարչապետ, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Կոմերսանտ»-ն ավելի վաղ գրել էր՝ կայացել է Ալեքսեյ Օվերչուկի ու նրա ադրբեջանցի գործընկերոջ Շահին Մուստաֆաևի հանդիպումը։
«Այցը կարծես թե երկկողմանի էմ սակայն պետք է հիշել, որ պարոնայք Օվերչուկը և Մուստաֆաևն ընդգրկված են ռուս-ադրբեջանա-հայկական աշխատանքային եռակողմ խմբում, որը ստեղծվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցությունը ապաշրջափակելու հարցերով զբաղվելու համար։ Մոսկվայի համար կարևոր է հաղորդակցությունների ապաշրջափակումը, որպեսզի մեծացնի իր ներկայությունը Հարավային Կովկասում»,-գրել էր աղբյուրը՝ հիշենելով, որ հայկական կողմից խմբի կազմում էփոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ալեքսեյ Օվերչուկը նրա հետ զրուցել է Երևանում 2023 թվականի դեկտեմբերի 15-ին։ Այնուհետ ՌԴ փոխվարչապետին ընդունել է Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Հաղորդակցությունների ապաշրջափակումը Բաքվի համար ևս չափազանց կարևոր է, քանի որ ենթադրում է «երկրի միացում», այն է՝ հայկական տարածքով հաղորդակցություն իր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»,-գրում է «Կոմերսանտ»-ը։