Կառուցողական մոտեցումն, առնվազը Ադրբեջանի կողմից, չի շարունակվում. Արարատ Միրզոյան
«Խոսելով վստահության մթնոլորտի մասին՝ ցավով պետք է նշեմ, որ թեև դեկտեմբերի 7-ի մեկանգամյա դրական քայլին, հետագայում մենք տեսանք, որ կառուցողական մոտեցումն, առնվազն Ադրբեջանի կողմից, չի շարունակվում։ Այն դրսևորվեց և՛ պայմանագրի 7-րդ խմբագրական առաջարկների դեպքում, և՛ Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում»,-2023թ. ամփոփիչ հարցազրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը։
Նրա խոսքով այնտեղ խաղաղության գործընթացին էական հարված և հետընթաց կար, ինչը վերաբերում էր տարածքային ամբողջականության ճանաչմանը, կոնկրետ մակերեսներին, քանի որ Ալիևը խոսում էր 1918-20 թթ. քարտեզների և նոր սահմաններ գծելու մասին։
«Ուզում եմ ընդգծել, որ նոր սահմաններ գծելու լիազորություն որևէ մեկը չունի։ Մենք շարունակում ենք մնալ վճռական մեր այն դիրքորոշման մեջ, որ սահմանազատման գործընթացում համապատասխան հանձնաժողովները պետք է վերարտադրեն, իրավական հիմքեր ունեցող, իրավական հիմքերով գծված սահմաններն այն կերպ, ինչպես գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին, ինչի մասին խոսում է Ալմա-Աթայի հռչակագիրը»,-ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ սահմանազատման հանձնաժողովները որոշակի փոխադարձ ընդունելի ճշգրտումներ կարող են անել սահմանազատման գործընթացում, բայց կարող են միայն վեարտադրել այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան