«Մի բան էլ ավելի սարքեք, ինչ խնդիր կա,մի հատ այս կողմ, մի հատ այն կողմ»․ Աշոտյանը՝ դատավորին
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Դատական նիստին ներկա էին Արմեն Աշոտյանը, նրա փաստաբանական թիմը՝ Տիգրան Աթանեսյան, Ռուբեն Մելիքյան, Մարգար Սողոմոնյան կազմով, գործով անցնող ԵրՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Մարթա Սիմոնյանը, Արմեն Աշոտյանի ընտանիքի անդամները, դատախազներ Դոլինյանն ու Նշանյանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ:
Նիստին չէր ներկայացել ԵՊԲՀ ներկայացուցիչ Տիգրան Խաչիկյանը:
«Տուժողի օրինական ներկայացուցիչ չունենք։ Այսուհետ բոլոր նիստերն անվավեր են։ Ֆարս բառը կարելի է օգտագործե՞լ, սույն գործի քննության հետ որևէ առնչություն չունեմ՝ ՀՀ սահմանադրության բարոյականությամբ, բանականությամբ, տրամաբանությամբ։ Այն ինչ կատարվեց հիմա, ապացուցեց, որ ոչ միայն քննիչի քաղաքական հանձնարարությունն է, նաև՝ դատարաններին»,- նիստի ընթացքում հայտարարեց Արմեն Աշոտյանը, որին ընդհատեց դատավորը․ «Ձեր արտահայտություններում եղեք ուշադիր և զգույշ և հայտարարել, թե դատարանին որևէ հանձնարարություն է տրված, նշանակում է, որ սույն գործով նախագահող դատավորին է հանձնարարություն տրված,Ձեր հայտարարությունները կարող են իրենց մեջ պարունակել Ձեր կողմից ենթադրյալ հանցագործության կատարման հատկանիշներ»։
Աշոտյանն էլ հավելեց․ «Մի բան էլ ավելի սարքեք, ինչ խնդիր կա, մի հատ այս կողմ, մի հատ այն կողմ»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Պարզ է, չէ՞, որ այդ կոմպը այլևս փչացած է, ինչպես Նիկոլի օրոք Հայաստանը. Արմեն Աշոտյան
- Իրավապաշտպան. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով երեկ տեղի է ունեցել աննախադեպ ու զավեշտալի դրսևորում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան