Բաքուն Բորելին մեղադրել է Ադրբեջանի դեմ ռազմամոլ և ագրեսիվ քաղաքականություն հրահրելու մեջ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականություն է հրահրում Բաքվի նկատմամբ։
«Մենք կտրականապես մերժում ենք Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի անհիմն մեղադրանքները, որոնք հնչել են նրա կողմից հունվարի 22-ին ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում։ Ամբողջովին խեղաթյուրելով Ադրբեջանի նախագահի՝ Ադրբեջանի և Հայաստանի տարածքների պատմական փաստերի վերաբերյալ հայտարարությունները՝ բարձր ներկայացուցիչը ռազմամոլական և ագրեսիվ քաղաքականություն է մղում Բաքվի դեմ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է Ադսրբեջնաի ԱԳՆ-ի կայքում հրապարակված մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
Դիվանագետի խոսքով, Բորելի կողմից փաստերի խեղաթյուրումը «անտեսում է Ադրբեջանի օրինական շահերը, իսկ նման սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտների վառ օրինակ է, որն էլ ավելի է սրում Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունները»:
Ըստ Հաջիզադեի՝ Ադրբեջանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ բանակցություններին, խաղաղությանը, կայունությանը և հիմք է ստեղծել խաղաղության համաձայնագրի կնքման համար։
ՀԳ.Վերջին հայտարարությամբ ադրբեջանցի դիվանագետն, ըստ էության, ասում է, որ 2020 և 2023 թվականներին Արցախի ժողովրդի դեմ հրահրած ռազմական ագրեսիայի, այնուհետև ՀՀ սուվերրեն տարածք ներխուժելու միջոցով Ադրբեջանը պայմաններ է ստեղծել խաղաղության պայմանագրի կնքման համար։ Նման հիմնավորումները կարող են միայն դիտարկվել աբսուրդների ժանրում։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևի տարածքային պնդումները լուրջ մտահոգություն են առաջացնում. Ժոզեպ Բորել
- Բորելը խոսել է Գազայում պատերազմին վերջ տալու համար երկու պետություն ստեղծելու անհրաժեշտության մասին
- Հայաստանը միացել է Մագնիտսկու ցուցակին. Բորել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան