«Ժողովուրդ». Տեղեկություններ են շրջանառվում Վարդենիսի հոսպիտալի փակման մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին՝ հինգշաբթի օրը, գաղտնի այց է կատարել Վարդենիսի զինվորական հոսպիտալ, ինչը իրարանցում է առաջացրել բուժհաստատությունում:
Հոսպիտալի տնօրինությունը, տեղեկանալով Փաշինյանի այցի մասին, հրահանգել է արագ կարգի բերել այն ու շտկել բոլոր անսարքությունները, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հանկարծ չբարկացնեն ու արժանանան վերջերս պաշտոնանկ արված անձանց բախտին:
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում Վարդենիսի հոսպիտալի փակման մասին:
Ահա իր այս այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հոսպիտալի տնօրինության հետ ու հանգստացրել նրանց, որ այն շարունակելու է գործել: Բերդի հոսպիտալի օրինակը «պիլոտային է», ու դեռ պարզ չէ, թե այն ինչ ընթացք կունենա մյուսների մասով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։