«Որդիների կանչ» ՀԿ-նմերժում է այս իշխանության որևէ ներկայացուցչի կողմից ցանկացած առաջարկ. Հայտարարություն
«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է
«2022 թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության կողմից տեղի ունեցան վայրագություններ, բերման ենթարկվեցին նահատակված զինծառայողների ծնողներ, նրանց մի մասը ստացավ մարմնական վնասվածքներ։ Ավելի քան մեկ տարի տևած քննչական գործողություններից հետո «21-ի գործը» կարճվեց, և ոչ մի ոստիկան չենթարկվեց պատասխանատվության։ Բերման ենթարկված ծնողների մեծ մասը «Որդիների կանչ» ՀԿ անդամներ են։ Սույն թվականի հունվարի 20-ին ՆԳ նախարարը ցանկություն հայտնեց հանդիպելու բերման ենթարկված ծնողների հետ։
«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարում է, որ մերժում է այս իշխանության որևէ ներկայացուցչի կողմից ցանկացած առաջարկ։ Սա այն վարչախումբն է, որի օրոք դավաճանվեցին մեր որդիները, հանձնվեցին Հայաստանի ինքնիշխան տարածքները, անմխիթար կացարանում ողջ-ողջ այրեցին 15 զինծառայողի, Արցախը ենթարկեցին ցեղասպանության և հայաթափման, հիմա էլ խաղաղ պայմաններում սպանվում են զինվորականներ, հարձակվում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա, Հայրենիքն ու պետությունը նույնականացվում են։
«Որդիների կանչ» ՀԿ-ն պայքարելու է այս ազգադավ իշխանության դեմ և ամեն ինչ անելու է, որ շուտափույթ ազատվենք այս վարչախմբից, որի ներկայացուցիչներից մեկն էլ Վահե Ղազարյանն է»։
Հարակից հրապարակումներ`
- Հուսով ենք՝ շինծու մեղադրանքով կարված գործը դատական պրոցեսի արդյունքում կկարճվի․ «Որդիների Կանչ» ՀԿ
- Գարիկ Գալեյանն ունի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ. «Որդիների Կանչ» ՀԿ
- Լինենք վաղը Հայրենիքին հերոս տված հոր կողքին՝ աջակցելով նրան․ «Որդիների Կանչ» ՀԿ
- «Որդիների Կանչ» ՀԿ. Սեպտեմբերի 2-ին լինելու ենք Ազատության հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին