Ջոն Քիրբին չի բացառել Ուկրաինայի համար աղետալի հետևանքների հնարավորությունը
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության հաակարգող Ջոն Քիրբին լիովին հնարավոր է համարել Արևմուտքի կողմից Ուկրաինային աջակցություն չտրամադրելը, եթե ԱՄՆ կոնգրեսը չհաստատի Ուկրաինային նոր օգնության հատկացումը։
«Մենք անկակալում ենք, որ մեր որոշ դաշնակիցներ ու գործընկերներ կընդունեն այլ որոշումներ, եթե նրանք տեսնեն, որ ամերիկյան ղեկավարությունը տատանվում է կամ Միացյալ Նահանգները հրաժարվում է աջակցել Ուկրաինային։ Դա պոտենցիալ աղետալի հետևանքներ կունենա Ուկրաինայի համար»,- Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ ասել է Քիրբին։
Բայդենի վարչակազմը մի քանի ամիս առաջ հարցում է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսին։ Սպիտակ տունը ցանկանում է ստանալ մոտ 106 միլիարդ դոլար, որից մոտավորապես 60-ը նախատեսված է Ուկրաինայի համար։
Միգրացիայի շուրջ վեճերը դարձել են հիմնական պատճառը, որ Կոնգրեսը մինչ օրս համաձայնություն չի տալիս Իսրայելին ու Ուկրաինային օգնելու վերաբերյալ Սպիտակ տան խնդրանքին։
Հանրապետական ընդդիմությունը խնդումէ , որ Բայդենի քաղաքականությունը սահմանը դարձնում է բաց։ Վերջին ամիսներին հաղորդվումէ տեկորդային թվով անօրինական միգրանտների մասին, որոնք հատել են սահմանը։ Դեկտեմբերի վերջին պարեկները օրական ձևակերպել են ավելի քան 10 հազար միգրանտի թղթեր։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին