Ակնհայտ է՝ դատավորի շուրթերով գործող իշխանությունն է խոսում․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հետ կապված ես, մեր պատգամավոր ընկերները, Հայաստանի ու արտերկրի մի շարք հեղինակավոր անձինք անձնական երաշխավորություն էինք ներկայացնել:
Նշեմ, որ Արմենի համար երաշխավորություն էին ներկայացրել նաև գործիչներ, ովքեր Արմենի հետ քաղաքական առումով տարբեր դաշտերում են եղել` «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը և ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Որպես կանոն դա ամուր հիմք է կալանքի տակ գտնվող անձի խափանման միջոցի փոփոխման հարցում, բայց դա ՆՈՐՄԱԼ երկրներում:
Արմենի գործով դատավորը ոչ միայն դա հաշվի չի առել, այլ մի հատ էլ եզրակացրել, որ այսքան հեղինակավոր անձանց երաշխավորությունը հավելյալ ապացույց է, որ Աշոտյանը հեղինակություն է և դրսում գտնվելով կարող է ազդել գործով անցնող այլ անձանց նկամամբ:
Ի դեպ, սա այն դեպքում, որ պատգամավորներն Արմենի մոտ մուտք ունեն և եթե ցանկանային մեկի վրա ազդել` կազդեին:
Այստեղ ակնհայտ է, որ դատավորի շուրթերով գործող իշխանությունն է խոսում, ով իր անբարոյականություններն արդարացնելու համար ամեն ինչի պատրաստ է:
Նոր բան առանձնապես չի եղել, ուղղակի արձանագրենք ու առաջ անցնենք»:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը փորձում է փոխել Սահմանադրությունը, հայ ժողովրդի այնցյալն ու ներկան․ Աշոտյան
- «Մի բան էլ ավելի սարքեք, ինչ խնդիր կա,մի հատ այս կողմ, մի հատ այն կողմ»․ Աշոտյանը՝ դատավորին