Ինչի՞ց են մահանում Հայաստանում
Հայաստանում անցած տարի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում մահացել է 22 184 մարդ։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, մահվան դեպքերի գերակշիռ մասի՝ 53 տոկոսի դեպքում պատճառը արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են։
Սրանց հետևանքով անցած տարի մահացել է 11 801 մարդ։ Մահվան պատճառների թվում հաջորդը նորագոյացություններն են. Անցած տարվա 11 ամիսների ընթացքում 4 664 մահ կամ մահերի 21 տոկոսը գրանցվել է դրանց հետևանքով։
Շնչառական օրգանների հիվանդություններից անցած տարի մահացել է 1 905 մարդ (8.6%), մարսողական օրգանների հիվանդությունից՝ 1083 մարդ (4.9%)։ Հիվանդացության և մահացության արտաքին պատճառներից մահացել է 985 մարդ (4.4%):
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին