Իսրայելցի գերիների հարազատները ներխուժել են խորհրդարան
Իսրայելցի պատանդների հարազատները ներխուժել են Քնեսեթի ֆինանսական հարցերով հանձնաժողովի նիստի դահլիճ՝ պատգամավորներից պահանջելով միջոցներ ձեռնարկել իսրայելցիներին Համասի գերությունից ազատելու համար։
The times of Israel-ի փոխանցմամբ, առևանգվածների լուսանկարներով մարդիկ ներխուժել են խորհրդարանի դահլիճ, որտեղ այդ պահին քննարկվում էին Իսրայելի բանկի և բյուջեի հետ կապված հարցեր։
Խորհրդարան ներխուժած հարազատները բղավել են. «Չեք նստելու այստեղ, քանի դեռ նրանք այնտեղ մահանում են»։
Խորհրդարանականները կանչել են անվտանգության ծառայության աշխատակիցներին, լսել են առևանգվածների հարազատների պահանջները։ Նրանք, ի թիվս այլ բաների, առաջարկել են փրկագին տալ։
Քնեսեթի հանձնաժողովի ղեկավար Գաֆնին խոստացել է ընտանիքների մտահոգությունները փոխանցել վարչապետ Բենիամին Նեթանյահուին և հավելել, որ ինքը «ամեն ինչ կանի»՝ օգնելու նրանց երեխաների, եղբայրների և կանանց վերադարձին։
Հարակից հրապարակումներ`
- Բորելը խոսել է Գազայում պատերազմին վերջ տալու համար երկու պետություն ստեղծելու անհրաժեշտության մասին
- Մադրիդում 25 հազար մարդ դուրս է եկել փողոց՝ ի աջակցություն Պաղեստինի
- Գազայում մայրերը բախվում են աներևակայելի մարտահրավերների. Ահազանգ
- Գազայում զոհերի թիվը հասել է 25 հազարի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան