Sky Sports. Մխիթարյանը «Ինտեր»-ի թալիսմանն է
Sky Sports իտալական պարբերականն անդրադարձել է Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբում հանդես եկող հայաստանցի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին խաղին՝ նրան ներկայացնելով, որպես «Ինտեր»-ի թալիսման։
«Միկի, Միկելե կամ էլ Պիպո Ֆրանկոյի նմանակ։ Ինչպես ուզում եք անվանեք նրան, բայց Հենրիխ Մխիթարյանը գնալով անփոխարինելի է դառնում։ Հայ խաղացողը1973 րոպե է խաղացել մրցաշրջանում, հենց նրանն է ամենից հաճախ օգտագործում Ինձագին: Թեև նա 35 տարեկան է և չունի նռնականետի կազմվածք, սակայն Արթուրի հետ միասին ամենաշատ հարվածներն է կատարել մրցաշրջանում»,-գրել է իտալական պարբերականը՝ ամփոփելով, ահա թե ինչու է ակումբը 2 տարով երկարացրել պայմանագիրը, և ինչու Ինձագին երբեք չի փոխարինում նրան։
Նշենք, որ Իտալիայում Մխիթարյանին հաճախ են նմանեցնում իտալացի կոմիկ դերասան Պիպո Ֆրանկոյին։
Հարակից հրապարակումներ`
- Բարի լույս, չեմպիոններ. Հենրիխ Մխիթարյան
- «Ինտերը» նվաճել է Իտալիայի սուպերգավաթը
- Հենրիխ Մխիթարյանն այսօր դարձավ 35 տարեկան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան