Ռադիո Sputnik Արմենիան հունվարի 25-ից կվերսկսի հեռարձակումը
«Այն մինիմալ պահանջները, որոնք պետք է կատարվեին, որպեսզի կասեցումը վերացվեր, կատարվել են՝ միգուցե, այս կամ այն թերություններով ու վերապահումներով, բայց մենք հանձնաժողովում չէինք ուզենա այդ մանրունքներին ուշադրություն դարձնել»,-ՀՌՀ-ի նիստում ասաց նախագահ Տիգրան Հակոբյանը՝ անդրադառնալով «Տոսպա» ռադիոընկերությանը եթերից զրկելու խնդրին։
Նրա խոսքով՝ փաստը մնում է փաստ, որ Ռուսաստանի կողմից ափսոսանքը կա, «Տոսպա»-ի կողմից էլ՝ դատապարտում։
«Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, և որ մենք մեզ համարում ենք ազատ երկիր` ունենալով արժանապատվություն, առաջարկում եմ կասեցումը չեղարկել և թույլ տալ «Տոսպա» ռադիոընկերությանը շարունակել գործունեությունը»,-հայտարարեց Հակոբյանը։
Հակոբյանը նշեց, թե բարձր են գնահատում ռուսական պատվիրակության այցը Հայաստան և հույս ունեն, որ նման դեպքեր չեն կրկնվի, ու Sputnik Արմենիան կկատարի այն առաքելությունը, որի համար ստեղծված է։
«Բոլոր հիմքերը կան այդպիսի խախտման պարագայում հետ կանչել լիցենզիան և զրկել «Տոսպա»-ին ՀՀ սուվերեն տարածքում հեռարձակելու իրավունքից»,-հայտարարեց ՀՌՀ նախագահը։
Հիշեցնենք` Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դեկտեմբերի 20-ին որոշել էր 30 օրով կասեցնել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։ Ընկերությունը նաև տուգանվել է 500 հազար դրամով։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». «Տոսպա» ռադիոընկերության հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել
- Sputnik ռադիոյի գլխավոր խմբագիրը նամակ է հղել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահին
- ՀՌՀ. Հիասթափեցնող է նաև «Ռադիո Sputnik»-ի և «Ռոսիա սեգոդնյա»-ի ղեկավարության արձագանքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան