Ջանասիրաբար կաշխատենք, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հասցնենք ավարտին. Պետդեպ
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը նորություն չունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ժամանակացույցի մասին։
Հերթական ճեպազրույցում հնչած հարցին՝ դեկտեմբերին պետքարտուղար Բլինկենը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին հրավիրել էր Վաշինգտոն՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցերը, հրավերը դեռ սպասվո՞ւմ է, մերժվե՞լ է, թե՞..., նա պատասխանել է. «Ես չունեմ որևէ նորություն, բայց մենք անհամբեր սպասում ենք, որ շուտով ավելի շատ մանրամասն կխոսենք այս մասին»։
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններ վարել։
«Սրանով շահագրգռված են Միացյալ Նահանգները և պետքարտուղարը, և մենք շատ ջանասիրաբար կաշխատենք, որպեսզի այն հասցնենք ավարտի՝ սերտ համակարգելով Հայաստանի, Ադրբեջանի և մյուսների հետ, ովքեր աշխատում են այս հարցի վրա, ներառյալ համակարգող Բոնոն»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Որքան շուտ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիր, այնքան լավ. Միլլեր
- Արմեն Գրիգորյանը ԱՄՆ և ԵՄ պաշտոնյաների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԱՄՆ գործընկերության հարցեր
- Վաշինգտոնը երբեք չի հայտարարել Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցման մասին. Միլլեր
- Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղղակիորեն քննարկեն և լուծեն հարցերն՝ ի շահ տարածաշրջանի․ Մեթյու Միլլեր