Սոչիում КВН-ի փառատոնի ժամանակ սպանվել է 31-ամյա հումորիստ Ամիրան Գևորգյանը
Սոչիում Ուրախների և հնարամիտների ակումբի (КВН) փառատոնի ժամանակ ծեծկռտուքի հետևանքով մահացել է 31-ամյա հումորիստ Ամիրան Գևորգյանը։ Այս մասին գրում է SHOT թելեգրամյան ալիքը։
Ծեծկռտուքը տեղի է ունեցել հունվարի 18-ին «Ժեմչուժինա» հյուրանոցի մոտ, որտեղ ամեն տարի անցկացվում է КВН փառատոնը։
Նշվում է, որ «Южная столица» թիմի նախկին անդամ Ամիրան Գևորգյանը կռվի է բռնվել դաղստանցի 32-ամյա Արթուր Ռասուլովի հետ։ Ծեծկռտուքի ժամանակ Ամիրանը գլխի լուրջ վնասվածք է ստացել։ Շտապօգնություն կանչած մարդիկ բժիշկներին պատմել են, որ տղամարդն ուղղակի ընկել է երկու մետր բարձրությունից, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա վիրավորվել է ծեծկռտուքի ժամանակ։
Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է գանգուղեղի և գանգի հիմքի կոտրվածք, գանգուղեղային բաց վնասվածք, գլխուղեղի ծանր կոնտուզիա և էպիդուրալ հեմատոմա։ Ստացած վնասվածքների պատճառով հումորիստն ընկել է կոմայի մեջ, իսկ երկու օր անց գիտակցության չգալով մահացել։
Հայտնի է, որ նա հանդես է եկել Սոչիի КВН թիմում, սակայն այս փառատոնին նա եղել է ոչ թե մասնակիցների կազմում, այլ որպես հյուր։
Աղբյուրի փոխանցմամբ, Արթուր Ռասուլովը հետախուզման մեջ է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին