էսկալացիայի հավանականություն Հայաստան-Ադրբեջան սահմանին այս պահին էլ առկա է.Արարատ Միրզոյան
«Սահմանին հանդիպում կազմակերպելու առաջարակ, անկեղծ ասած, չեմ հիշում, ես լսել եմ գաղափար սահմանին հանդիպում անցակցնելու մասին»,-ասուլիսում հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ պատախանելով սահմանին հայ-ադրբեջանական բանակցային հանդիպում կազմակերպելու մասին ադրբեջանական կողմից հնչաց հայտարարությանը վերաբերող լրագրողների հարցերին։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությանը՝ Միրզոյանն ասաց, որ Գրանադայից սկսած եղել են նման հանդիպում կազմակերպելու առաջարկներ, որոնք այսօր էլ կան, բայց առայժմ որևէ պայմանավորվածություն չկա։
Նա հայտնեց, որ այս պահին չկա ինչպես երկու երկրների ղեկավարների, այնպես ել ԱԳ նախարարների միջև հանդիպման պայմանավորվածություն։
Պատասխանելով բանակցություններում միջազգային ներգրավվածության անհրաժեշտության մասին հարցին՝ Միրզոյանն ասաց. «Բանակցություններում միջազգային ներգրավվածությունը չափազանց կարևորում ենք նաև այն պատճառով, որ խաղաղությունը, որը, հուսով ենք, կհաստատվի Հարավային Կովկասում և տնտեսկան շրջափակումը, բխում է ոչ միայն երկու երկրների շահերից, այլև տարածաշրջանային և ոչ միայն տարածաշրջանային դերակատարների շահերից»։
Որպես հիմնավորում ԱԳ նախարարը բերեց նաև այն փաստարկը, որ հարաբերությունների կարգավորման գործընթացում հանդիպում են երևույթների, որոնք համամարդկային արժեքներ ունեն՝ հիշատակելով էթնիկ զտումները, մարդու իրավունքները։
«Ես կարծում եմ, որ էսկալացիայի հավանականություն Հայաստան-Ադրբեջան սահմանին այս պահին էլ առկա է։ Այն հռետորաբանությունը, որին մենք ականատես եղանք Ադրբեջանի նախագահի հարցազրույցում թույլ չի տալիս մեկ վայրկյան անգամ թուլացնելու մեր զգոնությունը։ Ավելին նույն հարցազրույցում մենք լսեցինք անթաքույց տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ։ Մենք տեսանք, թե ինչպես են Հայաստանի այս կամ այն քաղաքը ձևախեղված ձևով ներկայացվում և մեծ հաշվով՝ ամբողջ Հայաստանն է անվանվում «արևմտյան Ադրբեջան»,-հայտարարեց Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանում սպասվող ընտրությունների ֆոնին էսկալացիայի վտանգ արդյոք կան։
Նախարարը ռացիոնալ համարեց մտածելը, որ տարբեր երկրներում ընտրությունների ժամանակ էսկալացիայի հավանականությունը մեծանում է։
Հարակից հրապարակումներ`
- Կառուցողական մոտեցումն, առնվազը Ադրբեջանի կողմից, չի շարունակվում. Արարատ Միրզոյան
- Արարատ Միրզոյանը 2023 թվականի աշխատանքներն է ամփոփում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին