Փաշինյանը փորձում է փոխել Սահմանադրությունը, հայ ժողովրդի այնցյալն ու ներկան․ Աշոտյան
Դատական նիստից հետո Արմեն Աշոտյանը պատասխանելով լրագրողի հարցին՝ կապված ԿԳՄՍՆ-ի վերջին մտորումների՝ «Հայաստանի պատմություն» դասագրքի վերանվանմանը, արձագանքեց․
«Փաշինյանը փորձում է փոխել Սահմանադրությունը, հայ ժողովրդի այնցյալն ու ներկան, որպեսզի շարունակի բաշխել ապագայում։ Պետք է բոլոր փորձերը կանխել։ Նա չպետք է կարողանա փոխել մեր անցյալը, բարոյականությունը, արժեքներն ու մշակույթը, պատմությունը։ Նա դա անում է, որպեսզի երկարաձգի սեփական իշխանությունը։
Նա փոխում է անցյալը, որպեսզի մնա իշխանություն նաև ապագայում։ Սա իրականում հայ ժողովրդի թասիբի խնդիրն է, որովհետև փոխում է ոչ միայն ղարաբաղցիների պատմությունը, մշեցիների, սասունցիների, այլև ողջ հայ ժողովրդի։ Այս ժողովրդի պատմությունը սարքում է տարածքի պատմություն։ Լավ ա չեն ասում ՝դելիմիտացիա անենք, տեսնենք ինչքան տարածք է մնում, դրա պատմությունը գրենք, որովհետև կարող է 100 կմ այն կողմ պատմություն գրեն ու «ЧП» լինի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան