Դատախազությունը մանրամասներ է հայտնել Սոչիում հայ հումորիստի սպանության վերաբերյալ
Կրասնոդարի դատախազության վերասհկողության ներքո է գտնվում Սոչում ՈւՀԱ-ի հայ մասնակցի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ «Ռիա Նովոստի»-ին դատախազությունից հայտնել են, որ Մախաչկալայի «Լահմաջու» և Սոիի «Իմ թիմը» ակումբների անդամների միջև հունվարի 18-ի գիշերը «Ժեմչուժինա» հյուրանոցի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել։
Մախաչկալայից եկած թիմի մասնակիցներից մեկը մի քանի հարված է հասցրել մրցակցին, նա ընկել է հենապատից՝ ստանալով գլխի բաց վնասվածք, գանգի ոսկորների կոտրվածք, ինչպես նաև գլխուղեղի կոնտուզիա։ Տուժածը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 111-րդ հոդվածի 4-րդ մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):
«Քննության ընթացքն ու արդյունքները դրված են Սոչիի դատախազության վերահսկողության ներքո»,-նշել են դատախազությունից։
Հիշեցնենք, որ Սոչիում Ուրախների և հնարամիտների ակումբի (КВН) փառատոնի ժամանակ ծեծկռտուքի հետևանքով մահացել է 31-ամյա հումորիստ Ամիրան Գևորգյանը։ Նա կռվի է բռնվել դաղստանցի 32-ամյա Արթուր Ռասուլովի հետ։ Վերջինը հետախուզման մեջ է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները