Միյատովիչը կոչ է արել Երևանին և Բաքվին բանակցությունների ընթացքում կենտրոնանալ մարդու իրավունքների պաշտպանության վրա
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է անում Երևանին և Բաքվին խաղաղ բանակցությունների ընթացքում կենտրոնանալ մարդու իրավունքների պաշտպանության վրա։ Այս մասին Նշված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի 2023 թվականի իր տարեկան զեկույցում, որը ներկայացվել է ԵԽԽՎ-ում։
Դունյա Միյատովիչը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ նախ հիշեցրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 16- 23-ը եղել է Հայաստանում, Ադրբեջանում ու Արցախի Հանրապետությունում։
Նա նաև կոչ է արել հաստատել մարդու իրավունքների ուժեղ երաշխիքներ՝ հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար:
«Ես ընդգծել եմ, որ ղարաբաղյան հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը խաղաղ գործընթացի հաջողության բանալին է»,- ասել է նա։