Նիկոլի համար բոլոր ճանապարհները տանում են Բաքու և Անկարա․ Շարմազանով
Պատմաբան, ՀՀԿ- ական գործիչ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ՝պատասխանելով հարցին, թե ուր է տանում Սահմանադրության, զինանշանի և դասագրերի նկատմամբ սկսված գրոհը, ասաց․
«Տանում է դեպի Անկարա և Բաքու, ու՞ր է տանելու։ 2018թ․-ի հակահայկական և հակաարցախյան հեղաշրջումն ունի երկու ճանապարհ՝ Հայաստան և հայ ժողովրդի տանել դեպի Բաքու և Անկարա։ Եթե հին աշխարհում ասում էին, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ, ապա Նիկոլի համար բոլոր ճանապարհները տանում են Բաքու և Անկարա»
Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի դատական նիստին, ապա Շարմազանովն արձագանքեց․ «Այս գործը սարքած է և կապված է Աշոտյանի քաղաքական գործունեության հետ։ Սա քաղաքական վրեժխնդրություն է և այս ամենով հանդերձ դատավորը կլինի Պողոսը, Պետրոսը,թե Մարտիրոսը , ես որևէ ակնկալիք չունեմ։ Հայաստանում մինրև չլինի նիկոլիզմի հեռացում, քաղբանտարկյալների թիվն ավելանալու է։ Սա ակնհայտ է»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը փորձում է փոխել Սահմանադրությունը, հայ ժողովրդի այնցյալն ու ներկան․ Աշոտյան
- «Մի բան էլ ավելի սարքեք, ինչ խնդիր կա,մի հատ այս կողմ, մի հատ այն կողմ»․ Աշոտյանը՝ դատավորին
- 2023 թ.-ին արձանագրվել է տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 135 դեպք. Աշոտ Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին