Բարի լույս, չեմպիոններ. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով «Ինտեր»-ի կազմում դարձել է Իտալիայի սուպերգավաթակիր, լուսանկարներ է հրապարակել ու գրել.
«Բարի լույս, չեմպիոններ»։
Հիշեցնենք, որ նախօրեին Իտալիայի սուպերգավաթի համար խաղում «Ինտերը» հաղթել է «Նապոլիին» ու նվաճել սուպերգավաթը։
Խաղն ավարտվել է 1։0 հաշվով։ Խաղի 91-րդ րոպեին հաղթական գոլը խփել է Լաուտարո Մարտինեսը։ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ինտերը» նվաճել է Իտալիայի սուպերգավաթը
- Հենրիխ Մխիթարյանն այսօր դարձավ 35 տարեկան
- «Ինտերը» հաղթել է «Լացիոյին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
- «Ինտեր»-ը հաղթել է «Վերոնա»-ին. Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ
- Հենրիխ Մխիթարյանը՝ «դասախոս»
- «Ինտերը» 2 տարով երկարաձգել է պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան