«Զենիթը» ցանկանում է ձեռք բերել Նաիր Թիկնիզյանին
Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» առաջարկ է արել Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանին։ Այս մասին հայտնում է Чемпионат-ը։ Աղբյուրը կայքին հայտնել է, որ «Զենիթը» Նաիր Տիկնիզյանին առաջարկել է պայմանագիր՝ տարեկան մոտ 1,2 միլիոն եվրո աշխատավարձով։
«Հարկ է նշել, որ «Զենիթի» առաջարկած աշխատավարձը կրկնապատիկ է, քան Տիկնիզյանը ստանում է «Լոկոմոտիվում»,- գրել է կայքը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Զենիթը» բանակցում է «Լոկոմոտիվի» հետ 24-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի շուրջ։ Գործարքի գումարը կկազմի 8 մլն եվրո գումարած բոնուսներ:
Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 խաղ և դարձել է 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան