Մենք պրոբլեմներ ունենք, ինչո՞ւ դրանք չեն լուծվում․ Փաշինյանը՝ էլեկտրաէներգիայի որակի մասին
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվետվությունը:
Մինչ հաշվետվության ներկայացումը,Փաշինյանը նշել է. «Այս տարի լրանում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահների պաշտոնավարման ժամկետները: Նրանք այդ պաշտոններում ընտրվել են 2019 թվականի ապրիլին: Գիտեք, որ հանձնաժողովների նախագահներին ընտրում է Ազգային ժողովը, իսկ Ազգային ժողովին թեկնածու առաջադրելու իրավասությունը պատկանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը»:
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ խորհրդակցության նպատակը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի գործունեության վերաբերյալ հաշվետվության ծանոթանալն է, որի հիման վրա ծավալված քննարկումների արդյունքներով որոշում կկայացվի հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ:
Անդրադառնալով վերականգնվող Էլեկտրաէներգիայի թեմային՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այն Հայաստանում բավականին լավ զարգանում է և հավելել. «Մեզ պետք են համագործակցության ռազմավարական պայմանագրեր: Խնդիրը հետևյալն է՝ մենք արտադրում ենք էլեկտրաէներգիա, ի՞նչ անենք այդ էլեկտրաէներգիան՝ կուտակե՞նք: Այդ կուտակումն, ինչպես ասվեց, այսօրվա տեխնոլոգիաներով շատ թանկ է: Այս տրամաբանությամբ ավելի արդյունավետ կլինի արտադրել էլեկտրաէներգիա, արտահանել այդ էլեկտրաէներգիան, կուտակել դրանից ստացվող միջոցը և այդ միջոցը, ըստ անհրաժեշտության, հետագայում օգտագործել սեփական կարիքները հոգալու համար»:
Նա անդրադարձել է էլեկտրաէներգիայի որակին և նշել. «Այստեղ ակնհայտ է, որ մենք պրոբլեմներ ունենք: Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ այդ պրոբլեմները չեն լուծվում և ի՞նչ ենք պլանավորում անել, որ այդ խնդիրները լուծվեն: Առաջին խնդիրն էլեկտրաէներգիայի մատակարարման որակն է, որ անխափան լինի և երկրորդը՝ մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան