Ռոնալդուն ներողություն է խնդրել չինացի երկրպագուներից
Սաուդյան «Ալ-Նասր» թիմի պորտուգալացի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ներողություն է խնդրել երկրպագուներից՝ սաուդյան ակումբի՝ Չինաստանում շրջագայությունը չեղարկելու համար, քանի որ անձամբ ինքը պատրաստ չի եղել խաղալու։ Նրա խոսքերը մեջբերում է Goal-ը։
«Ինչպես գիտեք, ֆուտբոլում որոշ բաներ հնարավոր չէ վերահսկել: Ես խաղում եմ 22 տարի և շատ վնասվածքներ չեմ ունեցել: Ուստի ես շատ տխուր եմ, քանի որ ես և «Ալ-Նասրը» եկել ենք Չինաստան՝ վայելելու շրջագայությունը։
Ես Չինաստան եմ գալիս 2003 թվականից, քանի որ այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը։ Միշտ զգացել եմ, որ այստեղ ինձ հատուկ են վերաբերվում։ Բայց սա ֆուտբոլի և իմ կյանքի մի մասն է: Մենք կվերադառնանք, որպեսզի ուրախացնենք չինացիներին, դա է իմ նպատակը։ Հուսով եմ՝ հասկանում եք ֆուտբոլիստի հանգամանքները»,-ասել է Ռոնալդուն:
Հունվարի 23-ին «Ալ-Նասրը» հետաձգել է ռուս մասնագետ Լեոնիդ Սլուցկու գլխավորած «Շանհայ Շենհուայի» (հունվարի 24) և «Հանչժոու Գրինթաունի» (հունվարի 28) հետ ընկերական հանդիպումները։
Հարակից հրապարակումներ`
- Ռոնալդուն ֆուտբոլի ամենաատելի մարդկանց թոփ 10-ում է
- Ռոնալդուն կստանա Մարադոնայի մրցանակը
- Մխիթարյանը, Մեսին, Ռոնալդուն՝ ամենաբարարձր վճարվող վետերան ֆուտբոլիստները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան