Դրսերում գծում են Փաշինյանին գցելու ծրագիր. Սուրեն Սուրենյանց
«Փաշինյանը ժողովրդի քվեով չի 2021 թվականի վերարատադրել իր իշախանությունը, այլ՝ միջազգային կոնսենսուսով, Ռուսաստանից մինչև Արևմուտք այդ փուլում իրեն շատ ամուր աջակցեցին»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նա հիշեցրեց, որ ընտրությունների փուլում Պուտինի խոսքն ազդեցություն ունեցով, երբ ասաց՝ Փաշինյանը դավաճան չէ։
Ըստ Սուրենյանցի, Փաշինյանը այդ օրերին բոլորին խոստումներ է տվել և հետագայում հետքայլեր արել։
Հիմնավորելով իր հայտարարությունը, որ դրսերում գծում են Փաշինյանին գցելու ծրագիր՝ բանախոսն ասաց. «Նույն Արևմուտքը, մեղմ ասած, հասկացավ, որ Փաշինյանն հետևողական չէ իր քայլերի մեջ, այսինքն նա կարող է սեփական իշխանությունը պահնպանելու համար ցանկացած պահի դեպի Ռուսաստան ռեվերս անի»։
Ըստ Սուրենյանցի՝ Արևմուտքը նաև հասկանում է, որ Հայաստանի իշխանությունը դեգրադացված է և ավելի բարդ լուծումների դեպքում Փաշինյանը չի ունենա կամային հատկանիշներ։
«Մի բան պետք է նկատի ունենալ՝ Արևմուտքի կոմբինացիան է ձախողվել, նրանք տարածաշրջանում շատ լուրջ հիմահարց ունեն։ Ինքն իր էքսցենտրիկության անկայունության պատճառով հուսալի գործընկեր չէ»,-ասաց Սուրենյանցը՝ հիմնավորելով Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակների դրդապատճառները։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Փաշինյանը անոնսավորում է փոքրացող Հայաստանը
- Սուրենյանց. Միայն Փաշինյանի նման «հանճարը» կարող էր Արցախը զոհաբերել, բայց Հայաստանի համար չստանալ որևէ անվտանգային երաշխիք
- Սուրենյանց. Արևմուտքի ցանկությունների ու կարողությունների սահմանը Զելենսկին որոշել չի կարող
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան